10 / Հունիս / 2020 : 16-06

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել  Ոսկեպար գյուղի ուղղությամբ

Հունիսի 9-ին  ադրբեջանական զինուժը կրակ է բացել  Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական  դիրքերի ուղղությամբ։ Tesankyun.am-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնել է, որ  մի քանի գնդակ ընկել  է գյուղի տարածքում, գնդակներից մեկը  դիպել  է հին, քանդված ավտոբուսի կմախքին։

Ադրբեջանական գնդակոծությունից  գյուղում վնասներ չկան։

Դիտվել է 33412անգամ
Վերջին լուրեր