11 / Հունիս / 2020 : 18-08

Amazon-ը ոստիկանությանը մեկ տարով արգելել է իր ստեղծած դիմաճանաչողական տեխնոլոգիաներն օգտագործել

Ամերիկյան Amazon ընկերությունը 1 տարով ոստիկանության կողմից իր ստեղծած դիմաճանաչողական տեխնոլոգիաներն օգտագործելու մորատորիում է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ընկերության հայտարարությանը։

«Մենք ոստիկանության կողմից Amazon-ի դիմաճանաչողական տեխնոլոգիաների օգտագործման մեկամյա մորատորիում ենք սահմանել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոսքն Amazon Rekognition ծրագրի մասին է։ Ընկերությունը նաև ընդգծում է, որ արգելքը չի վերաբերում այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են երեխաների որոնողական աշխատանքներով կամ պայքարում են մարդկանց առևտրի դեմ․ այս կառույցները կշարունակեն աշխատանքում ծրագիրն օգտագործելու թույլտվություն ունենալ։

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ կառավարություններն ավելի խիստ կանոններ սահմանեն, որոնք կկարգավորեն դիմաճանաչողական տեխնոլոգիայի օգտագործումը․ վերջին օրերին Կոնգրեսը, կարծես, պատրաստ է այս խնդրով զբաղվել։ Հույս ունենք, որ մեկամյա մորատորիումը Կոնգրեսին բավականին երկար ժամանակ կտա, որպեսզի համապատասխան կանոններ սահմանվեն, անհրաժեշտության դեպքում մենք էլ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Դիտվել է 9269անգամ
Վերջին լուրեր