«ԿամԱԶ»-ը կօգնի հավաքել Aurus լիմուզինները

Ռուսական «ԿամԱԶ» ընկերությունը կօգնի պրեմիում դասի Aurus մեքենաների մասերի արտադրության հարցում, ինչի մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Ինչպես նշում է motor.ru-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ խոսքը շարժիչների և փոխանցման տուփի մասին է:
Aurus մեքենաները, ընդհանուր առմամբ, բաղկացած են 4,5 հազար մասից, որոնք մատակարարում է թե՛ ռուսական, թե՛ օտարերկրյա 74 արտադրող:
Արդեն պատվիրված մեքենաների մատակարարումը կսկսվի եկող տարվա մարտին:
Հատկանշական է, որ համավարակի ֆոնին այս մեքենայի նկատմամբ պահանջարկն ավելացել է: Ներկայում պատվերի համար հասանելի է Aurus Senat սեդանը, որի գինը սկսվում է 18 մլն ռուբլուց:
Aurus շարքը սեդանից բացի ներառում է լիմուզին և դրա զրահապատ տարբերակը, որն աշխատանքային այցերի համար օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: