11 / Հունիս / 2020 : 18-16

«ԿամԱԶ»-ը կօգնի հավաքել Aurus լիմուզինները

Ռուսական «ԿամԱԶ» ընկերությունը կօգնի պրեմիում դասի Aurus մեքենաների մասերի արտադրության հարցում, ինչի մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Ինչպես նշում է motor.ru-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ խոսքը շարժիչների և փոխանցման տուփի մասին է:

Aurus մեքենաները, ընդհանուր առմամբ, բաղկացած են 4,5 հազար մասից, որոնք մատակարարում է թե՛ ռուսական, թե՛ օտարերկրյա 74 արտադրող:

Արդեն պատվիրված մեքենաների մատակարարումը կսկսվի եկող տարվա մարտին:

Հատկանշական է, որ համավարակի ֆոնին այս մեքենայի նկատմամբ պահանջարկն ավելացել է: Ներկայում պատվերի համար հասանելի է Aurus Senat սեդանը, որի գինը սկսվում է 18 մլն ռուբլուց:

Aurus շարքը սեդանից բացի ներառում է լիմուզին և դրա զրահապատ տարբերակը, որն աշխատանքային այցերի համար օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դիտվել է 18979անգամ
Վերջին լուրեր