Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով. Վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի նոր 566 դեպք ենք արձանագրել. Սա ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետեւ հիվանդության ինկուբացիոն շրջանը այդքան է: Այսինքն մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասդաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կայացվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու վերաբերյալ. այն կերկարացվի եւս մեկ ամսով, քանի որ իրավիճակը, որի պատճառով արտակարգ դրություն էր սահմանվել, վերացված չեն:
«Կառավարության որոշումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ եւ այնտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի, չարածի եւ անելիքների»,-ասաց վարչապետը: