Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 19-47

Կան բարեկամ երկրներ, որոնք պատրաստ են աջակցել մեզ. ՀՀ վարչապետ

Օգնություն մենք առաջին հերթին պատրաստվում ենք խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում բժիշկների ու դեղորայքի տեսքով:

«Մեր ուղերձը հետեւյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, եւ եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք: Ճիշտ կրել դիմակը, ախտահանել ձեռքերը և պահել սոցիալական հեռավորությունը։ Ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետև դրանք կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն։ 

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթ թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամությունն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:

Մենք կարծում ենք, որ այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են եւ այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստը առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական  եւ հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»:

 

Դիտվել է 8105անգամ
Վերջին լուրեր