12 / Հունիս / 2020 : 11-35

Ունենք 425 ծանր, 100 ծայրահեղ ծանր պացիենտ. առողջապահության փոխնախարար

 

Ունենք մոտ կորոնավիրուսով վարակված 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է:

Դիտվել է 13946անգամ
Վերջին լուրեր