12 / Հունիս / 2020 : 13-33

Վաղը Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան

Վաղը Ֆրանսիայից հատուկ չվերթով  ունենք 10 բժշկի այց, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել։ 

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից:

«Տարատեսակ աջակցություն ենք ստանալու՝ սկսած  մասնագիտական, զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկներից, նաեւ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»,- նշեց նախարարը։

Դիտվել է 6973անգամ
Վերջին լուրեր