Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2020 : 15-57

Ադրբեջանցին Արեգունի համայնքում հայտնվել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում․ մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց համայնքի ղեկավար Սոս Հովհաննիսյանը:

«Նա հովիվ է, վատ պայմաններից հոգնած հատել է սահմանը: Մեր գյուղում ճամբար կա, այդ ճամբարի պահակն է նրան նկատել ու բերել ինձ մոտ: Ես ահազանգել եմ ԱԱԾ, նրան հարցաքննեցին ու տարան այդ տղային»,- ասաց Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ սահմանը հատած ադրբեջանցին 26 տարեկան է:

Հովհաննիսյանը հայտնեց, որ անձամբ է զրուցել ադրբեջանցու հետ. «Երբ հարցրեցի, չէ՞ որ մեր դիրքապահները կարող էին կրակել ու սպանել քեզ, նա ասաց՝ թող սպանեին, իմ ճակատագիրն էլ դա կլիներ»:

Ադրբեջանցին եղել է անզեն և հին հագուստով, Արեգունի համայնքում հայտնվել է առավոտյան ժամը 9-ի սահմաներում:

Դիտվել է 79846անգամ
Վերջին լուրեր