12 / Հունիս / 2020 : 20-06

Apple ընկերությունն iPhone-ի 9 նոր մոդել կթողարկի մինչև տարեվերջ

Ամերիկյան Apple ընկերությունն iPhone-ի ինը նոր մոդել կթողարկի մինչև տարեվերջ: Այս մասին գրում է MySmartPrice պարբերականը՝ հղում անելով իր տիրապետության տակ հայտնված հաշվետվությանը:

Պարբերականի լրագրողները Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայում տեղեկություն են հայտնաբերել Apple-ի 9 նոր սմարթֆոնների մասին, որոնք գրանցված են եղել A2172, A2176, A2341, A2342, A2399, A2403, A2407, A2408 և A2411 անուններով: Հաշվետվության մեջ նշվում է, որ սմարթֆոններն աշխատում են iOS 13 օպերացիոն համակարգով, թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 12-ները ներկայանալու են iOS 14 համակարգով, որը թողարկվելու է հունիսին:

Աղբյուրը ենթադրում է, որ 9 անուն ապրանքանիշի թվում են iPhone 12, 12 Pro և 12 Pro Max մոդելները՝ մի քանի չափսերի տարբերակներով:

 

Դիտվել է 16986անգամ
Վերջին լուրեր