12 / Հունիս / 2020 : 20-42

WhatsApp-ում հնարավոր կլինի որոնել հաղորդագրություններն ըստ ուղարկելու և ստանալու ժամկետների

WhatsApp-ում նոր գործառույթ է փորձարկվում, որը թույլ կտա որոնել հաղորդագրություններն ըստ ժամկետների, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է WABetaInfo-ն:

Ներկայումս հավելվածում առկա է հաղորդագրությունների որոնման համակարգ, սակայն դրանով կոնկրետ օրը ուղարկված հաղորդագրություններ գտնելը բավականին դժվար է: Նոր գործառույթը թույլ կտա ուղարկելու և ստանալու ժամկետը օրացույցում նշելու միջոցով արագ գտնել անհրաժեշտ հաղորդագրությունը: 

Նոր գործառույթը դեռևս փորձարկման փուլում է, թե երբ այն հասանելի կլինի բաժանորդների համար, դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ գործարկվելիս այն հասանելի կլինի թե iOS և թե Android օպերացիոն համակարգերի համար:

Ավելի վաղ՝ ապրիլին, WhatsApp-ում գործարկվել էր մեկ այլ նոր գործառույթ, որը կրկնապատկել էր աուդիոզանգերի և տեսազանգերի մասնակիցների թույլատրելի քանակը՝ հասցնելով 8-ի: Ընկերությունում նման որոշում էին կայացրել, քանի որ վերջին ամիսներին կորոնավիրուսի համավարակի ստեղծած բարդություններից ելնելով մարդիկ առավել քան երբևէ օգտագործել են հավելվածը:
 

Դիտվել է 10309անգամ
Վերջին լուրեր