13 / Հունիս / 2020 : 09-27

 

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ․ Փաշինյանը նոր թվեր հրապարակեց (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերը թիվը 6, բուժվածների թիվը 442: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սեւանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:

Դիտվել է 19887անգամ
Վերջին լուրեր