«Անձնական մեքենայով ընթացքի ժամանակ հարվածել եմ 10-ամյա երեխայի»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նապարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հունիսի 13-ին, 10-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել։ Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։
Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։
Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։
Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար»։