«Հռոմ, մենք գալիս ենք»․ Ռոնալդու (լուսանկար)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 12-ին Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Միլանի» հետ դիմակայությունում «Յուվենտուսի» հաղթանակից հետո նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
«Հռոմ, մենք գալիս ենք»,- լուսանկարին կից գրել է 35-ամյա հարձակվողը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 1:1 հաշվով առավելության հասավ (մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ) «Միլանի» նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Նապոլի» - «Ինտեր» զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:
