Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունիս / 2020 : 20-42

 Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել․

 Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի:

Սակայն նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել:

Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանելլ անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարող եք դիմել միայն կամ «[email protected]» կայքերում նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

Մաղթում ենք առողջություն և հայցում քաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար»:

Դիտվել է 40771անգամ
Վերջին լուրեր