13 / Հունիս / 2020 : 23-15

Aurus Senat-ի առաջին սերիական մեքենաները կհայտնվեն 2021 թվականի մայիսին 

Ռուսական Aurus Motors ընկերության տնօրեն Ադիլ Շիրինովը «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում պատմել է Aurus ընտանիքի ապագա նախագծերի մասին:

Ինչպես գրում է motor.ru-ն, այսօր Aurus բրենդը մրցակցում է Bеntley, Rolls-Royce և Mercedes-Maybach մոդելների հետ: Ադիլ Շիրինովի խոսքով՝ ռուսական այս մեքենաներն ուժային համակարգի ու պաշտպանվածության մակարդակի տեսանկյունից գերազանցում են իրենց արտասահմանյան մրցակիցներին, չնայած որ ռուսական մեքենաների գինը մոտ 15%-ով ցածր է արտասահմանյան այդ մեքենաներից: Տնօրենի կարծիքով` Senat-ը կլինի Aurus-ի ամենահայտնի մոդելը:

Aurus Senat-ի փորձնական խմբաքանակի հավաքման աշխատանքները կսկսվեն այս տարի: Սեդանի ամբողջ կմախքը կլինի ռուսական պողպատից: Առաջին պատրաստի մեքենաները գործարանից դուրս կգան Ելաբուգայում` 2021 թվականի մայիսին: Այնտեղ կարտադրվեն նաև մեքենաների շարժիչները, իսկ մխոցային բլոկները կպատրաստվեն КамАЗ-ի ձեռնարկություններում: Բացի այդ, սրահի կաշվե տեսքը և փայտե վահանակները կպատրաստվեն իտալացի գործընկերների հետ համատեղ:

Ելաբուգայում ծրագրվում է ամեն տարի մինչև 5000 Aurus մեքենա արտադրել, դրանցից 70%-ը նախատեսված է արտահանման համար: Ըստ փորձագետների՝ թիրախային սպառողները կլինեն Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի երկրները:

 

Դիտվել է 21964անգամ
Վերջին լուրեր