Այ ժողովուրդ, էս ինչ ենք անում…Նիկոլայ Ծատուրյան
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ ժողովուրդ, էս ինչ ենք անում․․․Ախր, չպահպանելով կարանտինի նորմերը, մենք վնասում ենք, թե մեզ, թե Հայրենիքին։
Էլի մի ամիս երկարաձգվեց կարանտինը, իսկ դա նշանակում է ավելի է քայքայվում մեր տնտեսությունը, ավելի է աղքատանում մեր երկիրը ու վաղը, երբ կկանգնենք ոչ միայն կորոնավիրուսի, այլև սովի համաճարակի առջև,կսկսենք մեղադրել կառավարությանը՝ ջուր լցնելով գող-ավազակ, Հայրենիք չճանաչող ընդդիմության ջրաղացին։
Չէ որ մեր բոլորի երազանքն է ապրել ազատ ու անկախ, հարուստ ու բարեկեցիկ Հայրենիքում։
Ուրեմն մենք բոլորս պիտի համախմբվենք այդ երազանքն իրականություն դարձնելու համար։ Դուխով․․․»: