Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 09-36

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ

Իրավապահները  վաղ առավոտից  գտնվում են  ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատան:  Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն: Այս մասին տեղեկացնում է news. am-ը։

Ըստ  նախնական տեղեկությունների՝ իրավապահները ձերբակալում են կամ Գագիկ Ծառուկյանին կամ նրա որդուն:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  « կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

 

Կարդացեք նաև

 ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը․ ուղիղ միացում 

Դիտվել է 21756անգամ
Վերջին լուրեր