Այս պահին Ծառուկյանի առանձնատան դիմաց․ ուղիղ

Կարմիրբերետավորները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս քաղաքացիների մի մասին մոտենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում:
Հիշեցնեն, որ վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ վաղ առավոտից հարյուրավոր աջակիցներ են հավաքվել։
Նրանք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան», «Ժողովուրդը քեզ հետ է»։
Հավաքվածների համոզմամբ՝ սա քաղաքական հետապնդում է ԲՀԿ առաջնորդի նկատմամբ։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնայնի խոսքով՝ «տեղի ունեցողը քաղաքական պայքարից հրաժարում և ճնշում է այլ ձևերով»։