14 / Հունիս / 2020 : 12-14

Այս պահին Ծառուկյանի առանձնատան դիմաց․ ուղիղ

Կարմիրբերետավորները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս քաղաքացիների մի մասին մոտենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում:

Հիշեցնեն, որ վաղ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ վաղ առավոտից հարյուրավոր աջակիցներ են հավաքվել։

 Նրանք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան», «Ժողովուրդը քեզ հետ է»։

Հավաքվածների համոզմամբ՝ սա քաղաքական հետապնդում է ԲՀԿ առաջնորդի նկատմամբ։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնայնի խոսքով՝ «տեղի ունեցողը քաղաքական պայքարից հրաժարում  և ճնշում է այլ ձևերով»։

Դիտվել է 16694անգամ
Վերջին լուրեր