Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 12-22

SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել Starlink-ի արբանյակների իններորդ խումբը

Falcon 9 հրթիռակիրը հունիսի 13-ին հաջողությամբ մերձերկրային ուղեծիր է դուրս բերել հերթական մինի-արբանյակները, որոնք նախատեսված են Starlink համակարգի ինտերնետ-ծածկույթի տեղակայման համար, հաղորդում է Space.com-ը։

Արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 05:21-ին:

Starlink-ի 58 արբանյակների հետ միասին ուղեծիր դուրս են բերվել ամերիկյան Planet Labs ընկերության երեք ապարատներ: Դրանք հագեցած են շարժական աստղադիտակով և բարձր լուծման տեսախցիկով և նախատեսված են ուղեծրից Երկրի մակերևույթի մոնիտորինգի համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է գործարկել մոտ 12 հազար արբանյակ:
 

Դիտվել է 6363անգամ
Վերջին լուրեր