15 / Հունիս / 2020 : 13-32

 

Տրանսպորտ ենք ուզում, որ աշխատենք․ Արարատի մարզի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Հայանիստի ջրից իմ 9 տարեկան երեխան աղիքային ինֆեկցիա է ստացել։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչներից մեկը։

«Մեզ ասում են զանգեք «Վեոլիա ջուր», որտեղից ասում են, որ իրենք ոչ մի բան չեն  կարող անել։ Մեր ջուրը շատ բարակ է ծորում, իսկ այս կորոնավիրուսային պայմաններում մեզ այն անհրաժեշտ է հիգիենայի պահպանման համար։ Միշտ ջրի խնդիրը եղել է, ու ոչ ոք մեր հարցին լուծում չի տալիս, 4 օր առաջ եմ զանգել «Վեոլիա ջուր», ինձ ասում են մի քանի մարդ պետք է զանգի, որ այդ հարցին արձագանքեն»։

Ակցիայի մասնակիցները բողոքում են նաև տրանսպորտից։ «Մեզ թող տրանսպորտ տրամադրեն, մենք ուզում ենք տնից դուրս գանք, աշխատենք։ Սոված մարդն ամենաուժեղն է, Արարատի երեք համայնք պատրաստվում են ճանապարհ փակել տրանսպորտի հարցը լուծելու համար։

Նախկինում 35 համարի ավտոբուսը 5 գյուղի սպասարկում էր։ Մեզ անընդհատ հույս են տալիս, որ վիրուսից հետո տրանսպորտը կգործի, բայց ոնց հասկացանք դրանք սուտ խոսակցություններ են։ Մենք տրանսպորտ ենք ուզում, որ աշխատենք, օրը 3 հազար դրամ տաքսուն ենք տալիս, էտ ի՞նչ ենք աշխատում, որ էտքան տաքսուն տանք»։

Դիտվել է 6769անգամ
Վերջին լուրեր