15 / Հունիս / 2020 : 15-28

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի պատճառով մեկ այլ հիվանդության զարգանալու վտանգի մասին

Կորոնավիրուսը բարձրարցնում է հիվանդների մոտ շաքարային դիաբետի առաջացման վտանգը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության է եկել Մելբուռնի համալսարանի, Լոնդոնի թագավորական քոլեջի և մի քանի այլ հետազոտական հաստատությունների գիտնականների խումբը:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել է New England Journal of Medicine գիտական ամսագրում, մասնագետները պարզել են շաքարախտի և կորոնավիրուսային հիվանդության միջև երկկողմ ազդեցությունը: Մասնագետների խոսքով՝ շաքարային դիաբետի առկայությունը ևս խորացնում է «Քովիդ-19»-ով հիվանդների վիճակը: Վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների 20-30 տոկոսի մոտ շաքարախտ է եղել:

Կորոնավիրուսային վարակն, իր հերթին, նպաստում է հիվանդների մոտ շաքարախտի առաջացման: Որոշ դեպքերում վիրուսը լուրջ էնդոկրին փոփոխությունների է հանգեցրել:

 
Գիտնականները պարզել են, որ ACE-2 սպիտակուցը, որը հնարավոր է դարձնում կորոնավիրուսի ներթափանցումը բջիջներ, ազդում է նաև նյութափոխանակության և գլյուկոզայի համար պատասխանատու օրգանների վրա:

Ողջ աշխարհում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7.9 մլն մարդ, հիվանդությունից մահացել՝ ավելի քան 430 հազարը:
 

Դիտվել է 42069անգամ
Վերջին լուրեր