15 / Հունիս / 2020 : 21-47

Կոստան գոլը նվիրել է Ատլետիկոյի՝ քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստուհուն

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան «Աթլետիկի» դարպասը խփած գոլը նվիրել է ֆուտբոլիստուհի Վիրջինյա Տոռեսիլյեին։

Խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Աթլետիկի» հարձակվող Իկեր Մունյաինը։ Երկու րոպե անց Կոստան հավասարեցրեց խաղի հաշիվը կիսապաշտպան Կոկեի փոխանցումից հետո։ Գոլը տոնելիս՝ իսպանացի հարձակվողը գլխավերևում պարզեց «Ատլետիկոյի»՝ «Վիրջինյա» անունով մարզաշապիկը։

«Խոսքեր չունեմ, դու հիանալի ես։ Սրտանց շնորհակալ եմ»,- գրել է ֆուտբոլիստուհին թվիթերյան իր էջում։

Դիտվել է 4882անգամ
Վերջին լուրեր