16 / Հունիս / 2020 : 12-01

 

Երևանի փոխոստիկանապետը՝ Ռոման Ամոյանին ձեռնաշղթայով բերման ենթարկելու մասին

Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ A կետից տեղափոխվում են B կետ և ասում են հավաքի մասնակից չենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այգիներից մարդկանց բերման ենթարկելուն, ասաց Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ 

«Մինչ բերման ենթարկելը, մենք հորդորում ենք, որպեսզի հավաքի վայրից հեռանան։ Այս պահին հավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները, ներկայացրել ենք, չեն հեռացել, օրինական կարգով տարել ենք ոստիկանության բաժիններ»,- ասաց Խուդինյանը։ 

Հարցին՝  չեմպիոն Ռոման Ամոյանին բռնությամբ տանելը օրինակա՞ն է՝ նա պատասխանեց. «Չգիտեմ չեմպիոն է, ինչ է, մենք տեղյակ չենք ինքը ով է, մեզ համար քաղաքացին քաղաքացի է, ինքը դիմադրություն ցույց տվեց ոստիկանին, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց ու մինչև վերջ էլ դիմադրություն էր ցույց տալիս, մենք իրականացրեցինք վարչական ձերբակալում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։

Դիտվել է 68601անգամ
Վերջին լուրեր