16 / Հունիս / 2020 : 18-23

Վաղվանից 10 հազար դրամ տուգանք՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում. Նոր որոշում

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով վերջին պաշտոնական թվերը:

Փաշինյանը նշեց, որ մեծագույն խնդիրը շարունակում է մնալ դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը. «Այսօր այդ մասով կայացրել ենք որոշումներ: Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստի կրումը»:

Որոշումը կայացվել է, որպեսզի վարչական վարույթի դեպքում գործընթացը չտուժի. «Անձնագիր չունենալն ու դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ ու առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի՝ 10 հազարական դրամ»:

Դիմակների մասով վերահսկողությունը իրականացվելու է նաև պետական այլ մարմինների կողմից, որոնց կուղեկցեն ոստիկանության աշխատակիցներ:

Դիտվել է 27899անգամ
Վերջին լուրեր