16 / Հունիս / 2020 : 19-38

Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է նաև երկրորդ ժամկետում, այսինքն 2-3 տարի անց. Հայկ Մանասյան

Քաղաքական։

1. Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։ Հիշու՞մ եք այս բանաձևը։
Ահա, Սերժ Սարգսյանի թշնամին Ծառուկյանն էր: Հիմա պաշտոնապես հայտարարվեց, որ Ծառուկյանը նաև Նիկոլ Փաշինյանի թշնամին է։

2. Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է նաև երկրորդ ժամկետում, այսինքն 2-3 տարի անց։ Նա ունի այդքան վստահության պաշար։ Քաղաքական դաշտի քաշքշուկներն իրականում Ծառուկյանի և Միքայել Մինասյանի միջև են։ Նրանք երկուսն էլ պայքարում են «նախկինների» և բողոքավոր զանգվածի առաջնորդ դառնալու համար։ Ամեն մեկն ուզում է իրենով անել արմատական ընդիմադիր դաշտը։

3. Մեզ պետք է իրար նկատմամբ հարգանք ու ներողամտություն։ Ցանկացած կոշտ հակադրություն քամելու է մեր ուժերը, ու ձեռնտու է դրսի շակալներին, գայլերին, արնախումներին։

Դիտվել է 172917անգամ
Վերջին լուրեր