16 / Հունիս / 2020 : 19-50

«Սիրտս նման է էն փլած տներ...». Անտունի

ԿՈՄԻՏԱՍ

Նկարը` Սարգիս Մուրադյանի

«ԱՆՏՈՒՆԻ», 1969

 

Անտունի. պանդխտության, սիրո եւ այլ թեմաներով՝ յոթ-ութ վանկանի, չորս-վեց եւ ավելի տողեր ունեցող հայ հին ժողովրդական երգի տեսակ է։

Նախապես, միջին հայերենով են գրառվել, պահպանելով տաղաչափական առանձնահատկությունները՝ ստեղծվել են հայրեններից։ Հիմնականում տարածված են եղել Արևմտյան Հայաստանի Ակն գավառում։

 

Սիրտս նման է էն փլած տներ,

Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,

Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:

Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,

Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:

 Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

 

 

Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,

Ալին կզարներ, չէր խառնի հիրոր:

Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,

Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:

Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր:

Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

ԿՈՄԻՏԱՍ
«ԱՆՏՈՒՆԻ»

Մ. Մ. 

Author's cover photo
Ամսաթիվ 16 / Հունիս / 2020 : 19-50
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 138758անգամ
Վերջին լուրեր