«Գոլդեն Փելիս»-ում սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրեսի վերաբերյալ խոսակցությունների մասին
Երբ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, ընդդիմադիր քաղաքական շրջանակներից մեկի կողմից խոսակցություն է եղել, որ իրականում ոչ թե մարդկանց այնտեղ մեկուսացրել են, այլ այնտեղ ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար են փակել, որպեսզի մարդիկ չիմանան այդ մասին: Այս աստիճանի ստոր, ցածր… հետո նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ:
Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե չգիտեր՝ պետք էր ասել, թե՝ ոչ:
Վարչապետը նշեց, որ դրանից հետո այդ լուրը տարածող քաղաքական գործիչներից մեկի ընտանիքի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով. «Հասկանո՞ւմ եք, թե ինչ աստիճանի ցածր ու հակապետական գործունեություն է»:
Փաշինյանը չբացառեց, որ ավելի ուշ այդ ինֆորմացիան հնարավոր է հանրային դառնա, որպեսզի մարդիկ կարողանան գնահատական տալ: