ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց սպասում են նրա դուրս գալուն

Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց են։ Այս պահին Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ–ում։ Նրան այստեղ են բերել ԱԺ շենքի բակից։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 87-ը: «Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 87, դեմ՝ 0»,- ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը: