Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 21-44

Լոնդոնի կայսերական քոլեջն այս շաբաթ կսկսի կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. պատվաստանյութը կներարկվի 300 առողջ մարդու

Հեղինակավոր Լոնդոնի կայսերական քոլեջի հետազոտողներն այս շաբաթ կսկսեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ պատվաստանյութը կփորձարկվի 300 մարդու վրա:

Խոսքը 18-70 տարեկան առողջ անձանց մասին է, որոնք առաջիկա շաբաթներին կստանան պատվաստանյութի երկու չափաբաժին: Եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա հետագայում կլինիկական փորձարկումները կներառեն ևս 6000 կամավոր:

Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Ռոբին Շաթոքը, որը պատվաստանյութի ստեղծման գործում առանցքային դերակատարում ունի, պատմել է, որ ներարկումից հետո պատվաստանյութը մկանային բջիջներին «կարգադրում» է արտադրել վիրուսի պրոտեիններ ու օրգանիզմը պաշտպանել ապագա վարակից:

Կենդանիների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է և իմունային համակարգի արդյունավետ պատասխանի նշաններ է ցույց տալիս:

Պատվաստանյութի ստեղծման աշխատանքների համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը հատկացրել է 41 մլն ֆունտ ստերլինգ, ևս 5 մլն տրամադրել են այլ նվիրատուներ:

Դիտվել է 8152անգամ
Վերջին լուրեր