Վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում. Գայանե Ասլամազյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սա իրակա՞ն է: Ուզում եմ հասկանալ`դուք լա՞վ եք: Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո ընտանիքի ինստիտուտը, հետո հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ հիմնը՞: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Երբևէ իրավունք չեմ վերապահել ինձ որևէ գնահատական տալ քաղաքական իրավիճակին, հատկապես, որ երկրում չեմ:
Բայց դուք հիշու՞մ եք, որ Հայ եք, որ մեր փոքր ազգի պահպանման խնդիր ունենք: Միանգամից ադրբեջանի հիմնը հնչեցրեք ու իրենց կիրթ նախագահի գնահատականները մեր երկրի վերաբերյալ լսեք:
Միևնույն է , Հայաստանի նախագահը ոչ մի կերպ չի մասնակցում, իսկ վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում: Հետո՞, է՞լ ինչ փայլուն մտքեր ունեք...»: