Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2020 : 11-24

ՇԱՏ ՇՏԱՊ. Հարևանիս հայրն է գիշերը մահացել կորոնավիրուսից, ամբողջ գիշեր մինչ այս պահը այդ աղջիկը գոռացել է... Հայրապետյան

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Հայրապետյանն իր էջում գրում է.

 

«ՇԱՏ ՇՏԱՊ !!!!!!

Ես խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին անդրադառնալ այս հարցին, հարևանիս հայրն է գիշերը մահացել կոռոնավիրուսից, ամբողջ գիշեր մինչ այս պահը այդ աղջիկը գոռացել է, որ հարևանները անտարբեր են, վիրավորել է նրանց վերջին բառերով՝ ամեն կերպ խաթարելով մի ամբողջ 90 բնակարանոց շենքի հանգիստը։ Մեր շենքի հարկերում չկան լուսամուտներ, այսինքն կա օդափոխության խնդիր, լուսադեմին այս կինը իր մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, հետո պատերին քսելով իջացրել, ու հարևաններից մեկի հարցին, թե ինչ է անում, պատասխանել է, որ լավ է անում։

Նրա կողմից ամբողջ գիշեր հնչել են հարևանների կյանքին ու առողջությանը սպառնացող գոռոցներ, ահաբեկումներ, որ այսւոհետ չի թողնելու մենք հանգիստ քնենք, հանգիստ ապրենք, քանի որ անտարբեր ենք եղել, սակայն նախօրոք տեղեկացված ենք եղել, որ շփում չլինի նրանց հետ, քանզի հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս երկուսը տանը, որոնցից մեկը՝ հայրը, մահամերձ էր։

Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կոռոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի։

Շենքով դիմել ենք ոստիկանություն, սակայն անընդունելի ենք համարում մարդկանց կյանքին ու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը։ Կասկածում ենք, որ կնոջ մոտ առկա են հոգեկան շեղումներ։

Ստորև մի քանի օր անկողնային պառկած հանգուցյալի պարագաների մի մասն է, որոնք պատերին քսելով դուստրը իջացրել է ներքև։

Խնդրում եմ մաքսիմալ տարածել՝ մեր շենքը ձեր օգնության կարիքն ունի»։

 

Լուսինե Հայրապետյան

Դիտվել է 220981անգամ
Վերջին լուրեր