18 / Հունիս / 2020 : 12-00

Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել

Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության նիստին հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը, ես խնդրում ու կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում, այստեղ ներկա, կտորե դիմակեր չկրել, նաև՝ մեր բոլոր քաղաքացիներին։ Եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում», - կառավարության նիստին ասաց նախարարը։

Նա նշեց, որ կտորից դիմակ կրելը պետք է պայմանավորված լինի միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ, ոչ թե գեղեցկության կամ այլ պատճառներով։

«Սա շատ կարևոր է, հատկապես, այն քաղաքացիների համար, որոնք խոցելի խմբում են», - ասաց նախարարը։

 

Դիտվել է 18883անգամ
Վերջին լուրեր