Հարավկորեացի գիտնականները «թվային ախտահանիչ» սարք են ստեղծել, որն ամրացնելով սմարթֆոնին՝ ոչնչացնում է մանրէներն ու վիրուսները՝ այդ թվում կորոնավիրուսը

Հարավային Կորեայի գիտնականները «թվային ախտահանիչ» սարք են ստեղծել, որը սմարթֆոնի օգնությամբ օգտագործման պարագայում մանրէներ և վիրուսներ՝ այդ թվում և կորոնավիրուս է ոչնչացնում, հայտնում է Daily Mail պարբերականը։
The UVLEN անվանումով սարքն ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ ընդամենը 10 վայրկյանում արտաքին մակերեսը մաքրում է մանրէներից։ Նշվում է, որ սարքը կթողարկվի շատ շուտով և կարժենա մոտ 25 դոլար։ Այն ամրացվում է սմարթֆոնի հետևի պանելին լապտերի լույսի համար նախատեսված հատվածում։
Հայտնի է, որ «ուլտրամանուշակագույն մանրէասպան ճառագայթումն» ախտահանման մեթոդ է, որի դեպքում միկրոօրգանիզմների ոչնչացման համար ուլտրամանուշակագույն կարճ ալիքների հատուկ տեսակ է օգտագործվում։
Այս սարքի միջոցով լապտերի սովորական լույսը փոխվում է ուլտրամանուշակագույն կարճ ալիքի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է մաշկի և աչքերի համար վտանգավոր, իսկ ուլտրամանուշակագույն կարճ ալիքները՝ քաղցկեղածին լինել։ Սակայն 207-222 նանոմետր երկարությամբ ուլտրամանուշակագույն հեռավոր լույսի ալիքները ոչնչացնում են միկրոբները և մաշկին որևէ վնաս չեն հասցնում։



