19 / Հունիս / 2020 : 10-06

Ինքնամեկուսացված քաղաքացիներ՝ Քանաքեռի գերեզմանատանը

Ինչպես արդեն հայտնել ենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցկայքի իր էջում հրապարակել է մի քարտեզ, որում կարող ենք 50 մետրի ճշտությամբ տեսնել, թե որ հասցեներում կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատել են, որ ինքնամեկուսացված քաղաքացիներ կան նաև ոչ բնակեցված տարածքներում և նույնիսկ գերեզմանատներում:

Այսպես, օգտատեր Վահե Բեգոյանը գրում է. «Աբովյան քաղաքի վարչական կենտրոնն է, բնակելի տներ այստեղ չկան, քաղաքապետարանն է, չգործող պիոներ պալատը, թանգարանը, մարզամշակութային կենտրոնը ու պուրակ»:

Բեգոյանը նշում է, որ «նույն վիճակն» է  նաև Քանաքեռի գերեզմանատանը:

Վահե Բեգոյան

Դիտվել է 96441անգամ
Վերջին լուրեր