Մխիթարյանը կլինի բժիշկների հսկողության ներքո

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ ստիպված կլինի բաց թողնել մայրաքաղաքային թիմի մարզումները:
Laroma24.it-ի հաղորդմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի մոտ մկանային գերհոգնածություն կա: Վնասվածքից խուսափելու համար հայ ֆուտբոլիստը որոշ ժամանակ կգտնվի ակումբի բժիշկների հսկողության ներքո:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։