Վարսավիրներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց
Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար վարսահարդարները պետք է հրաժարվեն հաճախորդների հետ զրուցելու սովորությունից: Այս մասին ասվում է National Hair and Beauty Federation-ի հաղորդագրության մեջ:
Աշխարհի շատ երկրներում սահմանափակումներն արդեն հանվում են, եւ շատ բիզնեսներ վերադառնում են աշխատանքի,- գրում է The Daily Mail-։
Կտրվածքի և գույնի վերաբերյալ խորհրդատվությունները պետք է անցկացվեն առցանց՝ նախքան ընդունելության ժամի նշանակումը։
Շատ վարսավիրներ հաճախ երկար զրուցում են հաճախորդների հետ, հատկապես՝ մշտական: Հենց այդ պատճառով վարսահարդարներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ:
Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի մեջ պարունակվող աէրոզոլային մասնիկները թափանցում են օդի մեջ ոչ միայն հազի եւ փռշտոցի միջոցով, այլ նաեւ զրույցի ժամանակ: