20 / Հունիս / 2020 : 12-06

Վարսավիրներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց

Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար վարսահարդարները պետք է հրաժարվեն հաճախորդների հետ զրուցելու սովորությունից: Այս մասին ասվում է National Hair and Beauty Federation-ի հաղորդագրության մեջ:

Աշխարհի շատ երկրներում սահմանափակումներն արդեն հանվում են, եւ շատ բիզնեսներ վերադառնում են աշխատանքի,- գրում է The Daily Mail-։

Կտրվածքի և գույնի վերաբերյալ խորհրդատվությունները պետք է անցկացվեն առցանց՝  նախքան ընդունելության ժամի նշանակումը։

Շատ վարսավիրներ հաճախ երկար զրուցում են հաճախորդների հետ, հատկապես՝ մշտական: Հենց այդ պատճառով վարսահարդարներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ:

Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի մեջ պարունակվող աէրոզոլային մասնիկները թափանցում են օդի մեջ ոչ միայն հազի եւ փռշտոցի միջոցով, այլ նաեւ զրույցի ժամանակ:  

 

 

 

Դիտվել է 25760անգամ
Վերջին լուրեր