Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սուրենյանը նշեց. ««Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության համաձայնությամբ և «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի հրամանով, 2020 թվականի հունիսի 18-ից նշանակվել եմ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։
Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող: Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու աշխատանքային պարտականություններս, գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»։