«Ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում». Հակոբ Պարոնյան
Պարոնյանի աշխարհայացքի գնահատման համար լուրջ նշանակություն ունեցող գրական այս պատառիկը տպագրված է «Թատրոն» (Կ. Պոլիս, 1874-1877) պարբերականի 1876թ.-ի դեկտեմբերի 18-ի համարում։
ԱՊՐԻ ԿԱՏՈՒՆ, ՈՐ ԻՐ ՓՈՐԻՆ ՀԱՄԱՐ ՄՈԻԿ է ԲՌՆՈՒՄ
Երբ շրշահայաց ակնարկ նետե մարդ, աշխարհի գործոց ընթացից վերա,
Մեծ Նալբանդյանցի սա խոսքն հիշե՝ ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Ուստի երբ տեսնես ազնիվ ընթերցող, որ փիլիսոփա քու մեկ բարեկամն, փոխ ստակի տեղ տա քեզ խղճալով, մի պաթալ սենեթ, որ գործդ տեսնես,
ըսե՛ անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ բանը բանեն է արդեն անցած, ազգին մարտիրոսն հոգին ավանդած, ու մեր պատրիարքն խստիվ կխոսի, դեմ մահվան առթին խեղճ Սհրվատյանի,
ըսե' անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ անարժաններ թաղական ըլլան և անճոռնիներ ալ հոգաբարձու,
ըսե՛ անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ դու հարուստ ես և շողոքորթներ կառաքեն քեզի շատ թեմեննաներ,
ըսե' անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ աղքատ ես դու և հորդ մահվան չորս հոգի հազիվ գան ներկա ըլլան,
ըսե՛ անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ դու հարուստ ես անվան և տոնիդ խումբ - խումբ բարեկամք գան տոնել օղիդ,
ըսե' անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ էշդ կամ ձիդ իրիկվան դարձին առտվնե շատ շուտ շուտ տուն քալե,
Ըսե' անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ տան երեցդ պատարագվոր է և քեզի առատ նշխարք մաս ղրկե,
ըսե՛ անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ մեր ամուճայն Մեծն Ռուսիո քրիստոնեից օգուտին համար, այսպես մեծամեծ զոհողություններ ընել ցըծնե, ըրածը չի կա, ըսե' անոր պես, թե
ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
Երբ ամերիկյան մեծ դեսպանն ու կին, մեր դպրոցներուն այցելու եկին,
ըսե՛ անոր պես, թե ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում։
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ
«ԹԱՏՐՈՆ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆ, 1876
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։