Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2020 : 13-18

Մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը

Մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ:

Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռոմելա Շ.-ից, ով հայտնել է, որ եթե մորը տանից չտանեն, կդանակահարի նրան:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ բնակարանում վիճաբանության ժամանակ Ռոմելա Շ.-ն հարվածել է մոր՝ Հռիփսիմե Շ.-ի դեմքին, ով արդեն հունիսի 17-ին «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Համայնքային ոստիկանը նշված միջադեպի վերաբերյալ համապատասխան բացատրություններ է ընդունել Հռիփսիմե և Ռոմելա Շ.-երից ու արդեն, երբ Հռիսփիմե Շ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ, վերջինս պատռել է իր և աղջկա գրված բացատրությունները:

Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:

Դիտվել է 19660անգամ
Վերջին լուրեր