21 / Հունիս / 2020 : 14-53

"Mother Armenia" we are coming a.s.a.p...

Էլենի Թեոխարուսը օգնության ձեռք է մեկնում Հայաստանին։

"Mother Armenia" we are coming a.s.a.p...

Էլենի Թեոխարուսը օգնության ձեռք է մեկնում Հայաստանին։

««Մայր Հայաստան», մենք գալիս ենք, որքան արագ հնարավոր է։
Ահավոր «Corona» համաճարակը անգթորեն վնասում է մեր սիրելի Հայաստանը։ 700 դեպք օրվա մեջ եւ բազմաթիվ մահեր։ Փորձեցինք ուղարկել բժշկական խումբ, բայց չհաջողվեց։ Հիմա շտապ կարիք կա ուղարկելու բժշկական պարագաներ»։

 

Այսօր իր դիմատետրի էջում հրապարակել է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս)։
Հայասեր կիպրացի քաղաքական գործիչը Ստեփանակերտի պատվո քաղաքացի է, բազմաթիվ անգամ այցելել է Արցախ։ Համալսարանի դասախոս եւ պատերազմական շրջաններում հայտնի որպես կամավոր բժիշկ՝ Էլ. Թեոխարուսը նշանակալի օժանդակություն է ցուցաբերել Արցախի իրավունքների քաղաքական պայքարի՝ Արցախի դատի հարցում։
Նա իր էջում գրել է նաեւ.

«Մեր մտքերը միշտ մեր շատ սիրելի Հայաստանի քույրերի և եղբայրների հետ են: Եկեք այսօր սկսենք ջանքեր գործադրել՝ բժշկական օգնությամբ լի ինքնաթիռ ուղարկելու համար»։

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Հունիս / 2020 : 14-53
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13342անգամ
Վերջին լուրեր