Մայք Թայսոնը մարտահրավեր է նետել Ջոն Ջոնսին
Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը անդրադարձել է UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսի պահանջներին: Ավելի վաղ Ջոնսը հայտարարել էր, որ ավելի շատ է ցանկանում գումարներ ստանալ UFC-ի մենամարտերից: Թայսոնն ասել է, որ երբեք մենամարտիկը բռնցքամարտիկից շատ փող չի կարող վաստակել:
«Եթե Ջոնսը իրոք ուզում է շատ փող վաստակել, ապա պետք է մենամարտի ինձ հետ»,- ասել է Թայսոնը:
Հիշեցնենք, որ Թայսոնը իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 58 մենամարտ, տարել 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և կրել 2 պարտություն: Եվս 2 մենամարտ համարվել է չկայացած: Իր վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Թայսոնն անցկացրել է 2005 թվականին: