21 / Հունիս / 2020 : 19-03

Մայք Թայսոնը մարտահրավեր է նետել Ջոն Ջոնսին

 

Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն  Մայք Թայսոնը անդրադարձել է UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսի պահանջներին: Ավելի վաղ Ջոնսը  հայտարարել էր, որ ավելի շատ է ցանկանում գումարներ ստանալ UFC-ի մենամարտերից: Թայսոնն ասել է, որ երբեք մենամարտիկը բռնցքամարտիկից շատ փող չի կարող վաստակել: 

«Եթե Ջոնսը իրոք ուզում է շատ փող վաստակել, ապա պետք է մենամարտի ինձ հետ»,- ասել է Թայսոնը: 

Հիշեցնենք, որ Թայսոնը իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 58 մենամարտ, տարել 50 հաղթանակ  (44-ը՝ նոկաուտով)  և կրել 2 պարտություն: Եվս 2 մենամարտ համարվել է չկայացած: Իր վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Թայսոնն անցկացրել է 2005 թվականին: 

Դիտվել է 19273անգամ
Վերջին լուրեր