21 / Հունիս / 2020 : 19-56

Բացառված է, որ Ծառուկյանին պետք է վախեցնեն. Համակիրները նշել են Ծառուկյանի չկալանավորվելը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր աջակիցների հետ նշել է իր չկալանավորվելը իր ռեստորանային համալիրներից մեկում:

Նա իր աջակիցներին ասել է. «Ուզում եմ իմանաք ամենակարեւորը, որ Ծառուկյանը անձնական շահի համար չի անում, Ծառուկյանը ներկայացրել է երկրի վիճակը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ համաճարակի հետ կապված, ներկայացրել եմ իրական իրավիճակը: Բայց նայելով, որ Ծառուկյանին էսօր պետք է վախեցնեն, որ Ծառուկյանը լիարժեք իր մտքերը չասի, դա բացառված է: Սա քաղաքական պատվեր է, շարունակվելու է»:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը որոշել էր մերժել միջնորդությունըւ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Դիտվել է 12768անգամ
Վերջին լուրեր