21 / Հունիս / 2020 : 21-33

Գեղամ Մանուկյանը իր տան պատուհանի կրակոցի մասին

Արդեն հայտնել էինք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան հյուրասենյակի պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել։

Այդ մասին Գեղամ Մանուկյանը գրառում է արել․

«Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։

Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա Անկեծ ասած հաղորդմանս ու լուրերի  մեր թողարկումներին»։

Դիտվել է 20502անգամ
Վերջին լուրեր