22 / Հունիս / 2020 : 09-34

«Ունեմ իրավունք սեփական կարծիք արտահայտելու»․ Գայանե Ասլամազյանի գրառումը

Գայանե Ասլամազյանն իր էջում գրում է.

«Թող ներեն ինձ իմ մտերիմներն ու հարազատները, ովքեր, լինելով Հայաստանում և քաջ գնահատելով ստեղծված անառողջ մթնոլորտը, հատկապես վերջերս անընդմեջ ինձ հորդորում են լռել: Ես էլի բամ չեմ ասում: Բարեբախտաբար կան մարդիկ, որ չեն լռում: Լսե՛ք, եթե դեռ կասկածներ ունեք, կհամոզվեք: Իսկ իմ կողմից ավելացնեմ: Երբեք անկախ Հայաստանում չի եղել ժամանակ, երբ հասարակ քաղաքացին իրավունք չունենար կարծիք արտահայտելու: Ես ունեմ կարծիք, և որքան դուք ունեք արտահայտվելու իրավունք, ես նույնպես ունեմ: Համամիտ եք թե ոչ,այլ խնդիր է: Եվ նշեմ` հաղորդումներս կրում են ոչ քաղաքական բնույթ:

Ես այնքան պրոֆեսիոնալ եմ, որ երբևէ ոչ մի հաղորդման հյուր, լինի ներկա իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, չեն զգացել իմ կողմնապահությունը: Հաղորդման ընթացքում ինձ հետաքրքիր չեն հյուրերիս քաղաքական գնահատականները: Ինձ հետաքրքիր է նրանց մարդ տեսակը: Իսկ ֆեյսբուքյան այս հարթակը իմ անձնական տիրույթն է, և ես, կրկնում եմ, ՈՒՆԵՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ: Եվ էլի եմ կրկնում, շատ ավելի իրավունք ունեմ, քան ինձ քննադատողներից շատերը:

Հարգանքներս բոլոր ադեկվատ և մտածելու ունակությունը դեռ չկորցրածներին:

Ստորև ներկայացնում եմ Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցից երկու հատված: Առաջինում խոսում ենք ադրբեջանցիներին ծնկի բերելուց, երկրորդում` չկայացած ջահերով երթի և թուրքական դրոշը այրելու մասին: Խնդրում եմ ուշադիր նայեք արձագանքներին: Ձեր կարծիքով նորմա՞լ է»:

 

Դիտվել է 131491անգամ
Վերջին լուրեր