Գյումրիում մոտ 45-ամյա կին է ընկել շենքի 8-րդ հարկից ու մահացել
Գյումրիի Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, դեռեւես չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից մոտ 45 տարեկան կին է ընկել ու մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու «Շտապ օգնության» կայանից` նշելով, որ կանչը գրանցվել է 9:45¬ին:
«Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել և տեղում մահացել: «Շտապ օգնության» բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- հայտնեցին «Շտապ օգնության» կայանից: