Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր՝ թեև կարող ենք ասել, որ ունենք բավականին կայուն իրավիճակ: Պրոբլեմն այն է, որ մենք որևէ երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց երեք կանոնների մասին, որոնք պետք է պահպանել՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Փաշինյանը խոսեց նաև դիմակների գների մասին՝ նշելով, որ դրանք նվազում են:
Ինչ վերաբերում է առողջապահական կարողություններին, Փաշինյանի խոսքերով, դրանք զարգանում են։
«Հաջորդ ուղղությունը առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրոակ ծառայություններ կարողանանք մատուցել կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին: Մենք բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքներում ենք ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին»,-ընդգծեց Փաշինյանը: